ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Ձերբակալվել են Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը

    Ձերբակալվել են Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը

    09.04.2013| 16:08
    Այսօր, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին:
  • Պաշտոնների կռիվն սկսվեց

    Պաշտոնների կռիվն սկսվեց

    09.04.2013| 15:42
    Նախագահի նստավայում քիչ առաջ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց կառավարության հրաժարականի դիմումը: Սերժ Սարգսյանը, ընդունելով այն, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հավելեց. «Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց, հարգելի գործընկերներ, ուզում եմ, որպեսզի դուք համոզված լինեք, որ մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից: Դուք ակնհայտորեն աշխատում եք բարդ պայմաններում և լուծել եք շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ:
  • «Քուր ու ախպոր» զրույց

    «Քուր ու ախպոր» զրույց

    09.04.2013| 15:27
    Նախագահի երդման արարողությունից հետո մարզահամերգային համալիրից Սամվել Ալեքսանյանն ու Հեղինե Բիշարյանը ձեռք -ձեքի աստիճաններով իջնում էին և բարձր -բարձր զրուցում: Երբ լրագրողները Ալեքսանյանին հարցեր էին տալիս, Բիշարյանը «փրկում» էր: Տեսնելով, որ լրագրողները նկարում են, Բիշարյանը, Ալեքսանյանի ձեռքը բարձրացնելով, ասաց. «Մի հատ նկարի` օ-րի-նաց, օ-րի-նաց»,-հետո էլ թե:-Վախից ձեռքը քրտնել ա»:
  • Քոչարյանը կար ու չկար

    Քոչարյանը կար ու չկար

    09.04.2013| 14:51
    Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը: Մինչ երդումը տեսանյութում Քոչարյանին որակեցին «պաշտոնաթող նախագահ», իսկ Սերժ Սարգսյանը երդվելուց հետո իր ելույթում ասաց`«մեծարգո նախագահ Քոչարյան»:
  • Մարզպետների խոսելը չէր գալիս
  • Կարեն Կարապետյանի «դրայվը» պակասել է

    Կարեն Կարապետյանի «դրայվը» պակասել է

    09.04.2013| 14:04
    «Ընդհանրապես տեղյակ չեմ»,- Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսպես արձագանքեց լրագրողների այն հարցին, թե արդյոք վարչապետ դառնալու ակնկալիք ունի՞:
  • Երդվեց

    Երդվեց

    09.04.2013| 12:30
    Այս պահին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունն է: Հատուկ նիստին ներկա են կառավարության անդամները, մարզպետներ, վաթսուն օտարերկրյա պատվիրակություններ:
  • ԵԶԲ-ն մինչև 100 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածի շինարարությանը

    ԵԶԲ-ն մինչև 100 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածի շինարարությանը

    09.04.2013| 11:59
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 8-ին ընդունեց Եվրասիական Զարգացման Բանկի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովին։
  • Չեռնոգորիայում գործող նախագահը վերընտրվել է

    Չեռնոգորիայում գործող նախագահը վերընտրվել է

    09.04.2013| 11:37
    Չեռնոգորիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրատեղամասերի փակումից մեկ օր հետո միայն հրապարակեց նախագահական ընտրությունների արդյունքների մասին տեղեկություններ։ Ըստ այդ տվյալների՝ 51,2 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը։
  • Պակիստանում 130 մարդ է զոհվել բախումներից

    Պակիստանում 130 մարդ է զոհվել բախումներից

    09.04.2013| 11:36
    Մոտ 100 ապստամբներ և 30 զինվորներ են զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ապրիլի 5-ից բանակը վերահսկողություն է սահմանել տարածաշրջանի մի մասի վրա, որը նախկինում գտնվում է թալիբների ենթակայության տակ։